Anna Nersisyan

Anna Nersisyan

Լիդիան Արմենիան՝ Jermuk City Fest 2026-ի հովանավոր

Օգոստոսի 22-ը Ջերմուկում տոնական էր։ Քաղաքը նշում էր իր հիմնադրման 90-ամյակը՝ համախմբելով ջերմուկցիներին և քաղաքի բազմաթիվ հյուրերին Jermuk City Fest 2026 միջոցառման շրջանակներում։ Փառատոնն անցկացվեց առաջին անգամ՝ Ջերմուկը նորովի բացահայտելու, քաղաքի զբոսաշրջային, մշակութային և ժամանցային ներուժը ներկայացնելու և այն առավել…

Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է

Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ընդառաջ մեկնարկած ծանր տեխնիկայի օպերատորների վերապատրաստման ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: Դասընթացն անցած առաջին խումբ մասնակիցները ստացել են իրենց միջազգային սերտիֆիկատները։ Սերտիֆիկացման այս փուլը կարևոր ձեռքբերում է մասնակիցների մասնագիտական զարգացման ճանապարհին և միաժամանակ բարձր նշաձող է սահմանում…

Ամուլսարի թվային հիմքը կառուցում ենք հենց սկզբից. Քոննոր Չարդ

Ժամանակակից հանքարդյունաբերությունն այսօր դժվար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների, տվյալների և նորարարական լուծումների։ Սակայն միայն նոր տեխնոլոգիաների ներդրումը դեռևս չի նշանակում արդյունավետ թվայնացում։ Կարևոր է, թե ինչպես են դրանք ինտեգրվում հանքավայրի ընդհանուր գործառնական համակարգում և ինչպես են հավաքագրված տվյալները վերածվում…

Լիդիան Արմենիան՝ Mining Innovation Summit-ում. ժամանակակից տեխնոլոգիաները՝ հանքարդյունաբերության զարգացման հիմքում

Սևանում անցկացվող Seaside Startup Summit-ի շրջանակներում կայացավ Mining Innovation Summit-ը, որը մեկ հարթակում համախմբեց հանքարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, պետական կառավարման ու ակադեմիական համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառման առանցքում հանքարդյունաբերության ապագան էր՝ ոլորտի թվային փոխակերպումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և նորարարական լուծումների միջոցով առավել…

Աշխատանք, գիտելիք և նոր հնարավորություններ՝ Ամուլսարի համայնքների համար

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկին ընդառաջ Լիդիան Արմենիան սկսել է հարակից համայնքների բնակիչների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան տեղական մասնագիտական ներուժ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները միջազգային փորձառու մասնագետների ղեկավարությամբ ստանում են տեսական և գործնական գիտելիքներ՝ յուրացնելով ժամանակակից հանքարդյունաբերության…

Լեւոնի ու Գարիկի կյանքն ու աշխատանքը հայրենի գյուղում

Հանքի տարածքում աշխատակիցներն ու տեխնիկան սպասում են Լեւոնի եւ Գարիկի ստուգումներին: Լեւոնը պատասխանատու է աշխատանքային անվտանգության համար, ստուգում է, որ տարածքում բոլորը կրեն սաղավարտներ ու անվտանգության ժիլետներ, իսկ Գարիկը հետեւում է, որ օդում փոշին եւ աղմուկը չգերազանցեն թույլատրելի սահմանը: Լեւոն…

Շրջակա համայնքների բնակիչներից՝ միջազգային որակավորում ունեցող մասնագետներ

Ամուլսարի ծրագրում շարունակվող ակտիվ շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ «Լիդիան Արմենիան» նախապատրաստվում է հանքի շահագործման փուլին՝ ներդրում կատարելով ամենակարևոր արժեքի՝ մարդկանց մեջ։ Հավատարիմ մնալով հարակից համայնքների համար երկարաժամկետ հնարավորություններ ստեղծելու ստանձնած հանձնառությանը՝ կադրերի համալրման գործընթացում ընկերությունը առաջնահերթությունը տալիս է շրջական համայնքների բնակիչներին…

Ամրապնդելով անվտանգության մշակույթը․ TapRooT® վերապատրաստում Լիդիան Արմենիայում

Հանքարդյունաբերության մեջ նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մարդկանց, շրջակա միջավայրի կամ արտադրական գործընթացների համար։ Նման դեպքերը կանխելու համար կաևոր է, թե ինչպիսի պատրաստվածություն ունի տվյալ ընկերության անձնակազմը։ Առաջնորդվելով իր աշխատակիցների, շրջակա համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հանդեպ…

Աշխատանքային անվտանգությունը՝ որպես մշակույթ. Ամուլսարում գրանցվել է 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը

Օրերս Լիդիան Արմենիայի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը։ Հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում…

Ամուլսարի շրջակա համայնքների շախմատասեր երեխաները հունիսի 1-ը նշեցին Ջերմուկում՝ շախմատային խաղատախտակների շուրջ

Այս օրերին Ջերմուկում ընթացող «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2026» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում Լիդիան Արմենիայի նախաձեռնությամբ և գործընկերներ՝ «Ջերմուկ աշխարհ» առողջարանային կենտրոնի և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ հունիսի 1-ին կազմակերպվեց «Լիդիան Արմենիայի շախմատի գավաթ» մրցաշարը Ամուլսարի շրջակա համայնքների երեխաների համար։…