Օրերս Լիդիան Արմենիայի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը։
Հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը: Այն նշանակում է, որ ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 1 միլիոն ժամ առանց որևէ պատահարի, որի հետևանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ չկարողանար վերադառնալ իր հիմնական պարտականություններին:
Միջոցառման ընթացքում Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ամուլսարում աշխատանքային անվտանգությունը, ողջունեց և շնորհավորեց թիմին՝ միաժամանակ պահանջելով ամեն օր, ամեն ժամ բարելավել աշխատանքային անվտանգության մակարդակն Ամուլսարում։ Նա հիշեցրեց, որ պատշաճ աշխատանքային անվտանգության ապահովումը թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է․ այն թիմային աշխատանքի և միմյանց մասին հոգ տանելու մասին է։
«Լիդիան Արմենիայի և ինձ համար անհատապես Ամուլսարում աշխատանքային անվտանգության պատշաճ ապահովումը միշտ եղել է առաջնահերթություն։ Դրանք զուտ խոսքեր չեն, այլ մեր հանձնառությունը է և տարիների ընթացքում ձևավորված այն մշակույթը, որով մենք շարունակում ենք առաջնորդվել, ինչպես նաև տարածել այդ մշակույթը մեր գործընկերների շրջանում և համայնքներում։ Ամուլսարի ծրագրում յուրաքանչյուր ոք պետք է վերադառնա տուն անվտանգ և ապահով», — նշեց Հայկ Ալոյանը
Միջոցառումը ամփոփվեց խորհրդանշական ստորագրման արարողությամբ, թիմի յուրաքանչյուր անդամ ստորագրեց հատուկ պատրաստված պաստառը՝ մեկ անգամ ևս վերահաստատելով անվտանգ աշխատելու և միմյանց մասին հոգ տանելու հանձնառությունը։