Մեր գործունեության կենտրոնում մեր թիմն է։ Որպես Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերություն՝ մենք հանձնառու ենք ապահովել արժանապատիվ աշխատանք և երկարաժամկետ կարիերայի հնարավորություն՝ նպաստելով թե՛ անհատների, թե՛ համայնքների զարգացմանը։
Մենք ապահովում ենք անվտանգ, արդար և ներառական աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր ոք իրեն լավագույնս դրսևորելու համար արժանանում է հարգանքի, աջակցության և խրախուսման։ Մեր գործունեության հիմքում նորարարական տեխնոլոգիաներն ու ժամանակակից մոտեցումներն են, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել կարողությունները՝ միաժամանակ պահպանելով անվտանգության և արդյունավետության ամենաբարձր չափանիշները։
Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ մենք ներդրում ենք կատարում մեր աշխատակիցների շարունակական ուսուցման, հմտությունների զարգացման և առաջխաղացման մեջ։ Միասին մենք ստեղծում ենք աշխատանքային միջավայր, որը ոչ միայն ապահովում է արդյունքներ այսօր, այլև վստահությամբ, ազնվությամբ և հպարտությամբ կերտում է Հայաստանի հանքարդյունաբերության ապագան։
Ընդամենը օրեր առաջ ընկերությունն ազդարարեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը՝ իրականություն դարձնելով ավելի քան երկու տասնամյակ առաջ ծնված գաղափարը։ Ամուլսարի
Տարիների հետևողական աշխատանքի, բազմաթիվ մարտահրավերների և կարևոր ձեռքբերումների պատմություն։ Ճանապարհ, որը սկսվեց գաղափարից և այսօր դարձավ իրականություն՝ Ամուլսարի առաջին ոսկու
Հանքարդյունաբերության մեջ նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մարդկանց, շրջակա միջավայրի կամ արտադրական գործընթացների համար։ Նման դեպքերը կանխելու
Մինչ «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2026»-ի պրոֆեսիոնալ մասնակիցները պատրաստվում էին հերթական խաղափուլին, մայիսի 31-ին խաղատախտակների շուրջ իրենց ուժերը չափեցին Լիդիան
Տեղի ունեցավ առաջին ընկերական հանդիպումը Լիդիան Արմենիայի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆուտբոլային թիմերի միջև։ Խաղն անցավ ջերմ և ընկերական մթնոլորտում՝
Ամուլսարի ծրագրում աշխատանքային անվտանգությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Լիդիան Արմենիան մեծապես կարևորում է աշխատակիցների գիտելիքների շարունակական զարգացումն ու ամրապնդումը այս ոլորտում։
