Վերջին թարմացումը՝ 14.04.2026
1. Քաղաքականության շրջանակը
- կոնտակտային ձևաթղթեր (ընդհանուր հարցումներ),
- կարիերայի և աշխատանքի դիմումների ձևաթղթեր,
- կայքում օգտագործվող cookie-ներ և հետևող գործիքներ։
Քաղաքականությունը տարածվում է բոլոր այցելուների, դիմորդների և այլ օգտատերերի վրա, ովքեր տրամադրում են անձնական տվյալներ (այսուհետ՝ տվյալների սուբյեկտներ)։
2. Անձնական տվյալների մշակման պատասխանատուն
- Մշակող` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ
- Հասցե` Վազգեն Սարգսյան 26/1, Երևան
- Հետադարձ կապ` [email protected] կամ +374 10 54 60 37
Մենք պատասխանատու ենք Ձեր անձնական տվյալների օրինական մշակման համար՝ տվյալների պաշտպանության կիրառելի օրենքներին համապատասխան։
3. Հավաքագրվող տվյալները
Մենք հավաքագրում ենք Ձեր կողմից կամավոր տրամադրված անձնական տվյալներ՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով՝
Կոնտակտային ձևաթղթեր
- անուն, ազգանուն
- էլ․ հասցե
- հեռախոսահամար
- հաղորդագրության բովանդակություն
Կարիերա/աշխատանքի դիմումներ
- անուն, ազգանուն
- էլ․ հասցե
- հեռախոսահամար
- CV/ռեզյումե
- ուղեկցող նամակ
- աշխատանքային փորձառության, կրթության վերաբերյալ տեղեկատվություն
Cookie-ներ և առցանց նույնականացումներ
- cookie-ներ
- Կայք այցի նույնականացման տվյալներ
- օգտատիրոջ գործողությունների վերաբերյալ տվյալներ
4. Մշակման իրավական հիմքը
Մենք մշակում ենք անձնական տվյալներն օրինական հիմքերով, երբ`
- Դուք տալիս եք հստակ համաձայնություն Ձեր անձնական տվյալների մշակման համար, օրինակ՝ լրացնելով կոնտակտային ձևաթուղթ կամ աշխատանքի դիմում,
- մշակումը անհրաժեշտ է պայմանագրի կատարման համար (օրինակ՝ աշխատանքի դիմումների գնահատում),
- պահանջվում է օրենքով։
Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ հետ վերցնել Ձեր համաձայնությունը՝ կապ հաստատելով մեզ հետ (տե՛ս ստորև՝ «Ձեր իրավունքները» բաժինը)։
5. Տվյալների մշակման նպատակը
Մենք հավաքագրում և մշակում ենք Ձեր տվյալները հետևյալ նպատակներով՝
- հարցումներին և հաղորդագրություններին պատասխանելու համար,
- աշխատանքի դիմումների հավաքագրման և մշակման համար,
- կայքի պահպանության և բարելավման համար,
- համաձայնության առկայության դեպքում՝ թարմացումների ուղարկման համար,
- անվտանգության ապահովման և խարդախության կարխարգելման համար,
- օրենսդրական և կարգավորող պահանջներին համապատասխանության համար։
6. Համաձայնության կառավարումը
Նախքան որևէ անձնական տվյալի հավաքագրումը մենք ապահովում ենք՝
Հստակ համաձայնություն
- Համաձայնությունը ստացվում է opt-in ձևաթղթերի միջոցով (օրինակ՝ կոնտակտային կամ կարիերայի ձևաթղթերում նշվող վանդակների միջոցով),
- յուրաքանչյուր համաձայնության հարցում հստակ նկարագրում է նպատակը, հավաքագրվող տվյալների տեսակները և դրանց պահպանման ժամկետը։
Cookie-ների ծանուցման պատուհան
- Cookie-ների ծանուցման պատուհանը ցուցադրվում է Կայքում,
- Դուք կարող եք ընդունել, մերժել կամ կարգավորել cookie-ների նախընտրությունները
- Cookie-ների և վերլուծական գործիքների հետ կապված համաձայնությունը կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Կայքի կարգավորումների միջոցով
Համաձայնության հետ կանչում
Դուք կարող եք ցանկացած ժամանակ հետ վերցնել Ձեր համաձայնությունը՝ մեզ էլեկտրոնային նամակ ուղարկելով կամ օգտվելով Կայքում հասանելի կարգավորումներից։
Համաձայնությունը հետ վերցնելուց հետո մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե դրանց հետագա մշակումը թույլատրելի կամ պարտադիր չէ օրենքով։
7. Տվյալների սուբյեկտի իրավունքները
Համաձայն ՀՀ օրենքի՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները՝
- Ձեր անձնական տվյալներին հասանելիություն ստանալու իրավունք,
- սխալ կամ թերի տվյալները ուղղելու իրավունք,
- Ձեր տվյալների ջնջման կամ ոչնչացման պահանջ ներկայացնելու իրավունք,
- համաձայնությունը հետ վերցնելու իրավունք,
- մշակումը սահմանափակելու կամ դրան առարկելու իրավունք,
- անձնական տվյալների պաշտպանության գործակալություն բողոք ներկայացնելու իրավունք։
Այս իրավունքները ապահովված են Անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենքով։
Ձեր իրավունքները իրացնելու համար կապ հաստատեք մեզ հետ։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռախոսահամար՝ +37410 546037
8. Տվյալների պահպանման ժամեկտը
Մենք պահպանում ենք անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքագրվել են։
- Կոնտակտային տվյալների ձևաթղթեր՝ սովորաբար մեկ տարի (կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հարցումներին պատասխանելու և հետադարձ կապ ապահովելու համար),
- աշխատանքի դիմումներ՝ պահպանվում են հավաքագրման գնահատման ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, արխիվացման նպատակով,
- Cookie-ներ՝ պահպանվում են ըստ դրանց գործողության ժամկետի և համաձայնության
Անձնական տվյալները կարող են պահպանվել ավելի երկար, եթե դա պահանջվում է օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու կամ վեճերը լուծելու համար:
9. Տվյալների անվտանգությունը
Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ Ձեր տվյալները պաշտպանելու չարտոնված հասանելիությունից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից։ Մեր անվտանգության միջոցները ներառում են՝
- ապահով սերվերներ, firewall-ներ և գաղտնագրում,
- մուտքի վերահսկման և գաղտնաբառերի պաշտպանության մեխանիզմներ,
- տվյալների մշակման պրակտիկայի պարբերական աուդիտներ։
Թեև մենք ձգտում ենք ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը, ինտերնետի միջոցով տվյալների փոխանցումը լիովին անվտանգ չէ։
10. Տվյալների փոխանցումը երրորդ կողմին
Մենք կարող ենք անձնական տվյալները փոխանցել հետևյալ կողմերին՝
- ծառայություն մատուցողներ, որոնք աջակցում են ձևաթղթերի մշակմանը և Կայքի գործարկմանը,
- պետական կամ իրավապահ մարմիններ՝ օրենքով պահանջվելու դեպքում։
Մենք չենք վաճառում կամ վարձակալության տրամադրում անձնական տվյալները երրորդ կողմերին։
11. Տվյալների արտահոսքի մասին ծանուցում
Անձնական տվյալների խախտման (արտահոսքի) քիչ հավանական դեպքերում`
- մենք կծանուցենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ օրենքով սահմանված կարգով,
- մենք առանց անհարկի ուշացման կտեղեկացնենք տուժած տվյալների սուբյեկտներին՝ ոչ ուշ, քան խախտման մասին տեղեկանալուց հետո 72 ժամվա ընթացքում,
- ծանուցումը կներառի խախտման բնույթը, ազդեցության ենթարկված տվյալները և ձեռնարկված մեղմման միջոցները։
12. Cookie-ներ և տվյալների հետևում
Մենք օգտագործում ենք cookie-ներ և նմանատիպ տվյալների հետևման միջոցներ՝ Կայքի աշխատանքը և օգտատիրոջ փորձառությունը բարելավելու համար։ Առաջին այցի ընթացքում կցուցադրվի cookie-ների համաձայնության ծանուցման պատուհան՝ Ձեր համաձայնությունը ստանալու նպատակով։
13. Սույն քաղաքականության փոփոխությունները
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս քաղաքականությունը։ Թարմացված տարբերակը կհրապարակվի Կայքում՝ ուժի մեջ մտնելու ամսաթվով։
13. Կոնտակտային տվյալներ
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռախոսահամար՝ +37410546037
Սույն քաղաքականության վերաբերյալ հարցերի կամ մտահոգությունների դեպքում, ինչպես նաև Ձեր իրավունքների իրացման համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։