Ամուլսարի շրջակա համայնքների շախմատասեր երեխաները հունիսի 1-ը նշեցին Ջերմուկում՝ շախմատային խաղատախտակների շուրջ

Այս օրերին Ջերմուկում ընթացող «Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. Ջերմուկ 2026» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում Լիդիան Արմենիայի նախաձեռնությամբ և գործընկերներ՝ «Ջերմուկ աշխարհ» առողջարանային կենտրոնի և Հայաստանի շախմատի ակադեմիայի աջակցությամբ հունիսի 1-ին կազմակերպվեց «Լիդիան Արմենիայի շախմատի գավաթ» մրցաշարը Ամուլսարի շրջակա համայնքների երեխաների համար։

Գորայքից, Սարավանից, Վայքից, Գնդեվազից, Կեչուտից և Ջերմուկից 40 երեխաներ իրենց ուժերը չափեցին շախմատային մենամարտերում։ Մրցաշարի բացման արարողության ընթացքում երեխաներին ողջունեց և հաջողություն մաղթեց միջազգային գրոսմայստեր Արամ Հակոբյանը։

Մրցաշարի ավարտին լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և նվերներով։ Պարգևատրման արարողությանը մասնակցեց և մրցանակները հանձնեց միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ սեփական օրինակով ոգեշնչելով պատանի շախմատիստներին։

«Լիդիան Արմենիայի շախմատի գավաթ» մրցաշարը դարձավ ոչ միայն հետաքրքիր մրցակցային հարթակ, այլև գեղեցիկ տոն երեխաների համար՝ համախմբելով տարբեր համայնքների պատանի շախմատասերներին ու հնարավորություն ստեղծելով իրենց օրը նշել կրթական և զարգացնող միջավայրում։