Կայուն զարգացում

Լիդիան Արմենիան հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին՝ համադրելով տնտեսական առաջընթացը, բնապահպանական պատշաճ կառավարումը, աշխատանքային անվտանգությունը և համայնքների բարեկեցությունը։ Մեր գործունեության հիմքում շրջակա միջավայրի պահպանությունն է, համայնքների կայուն զարգացման աջակցությունը և Հայաստանի համար երկարաժամկետ արժեքի ստեղծում։

Բնապահպանական կառավարում

Բնությունը Լիդիան Արմենիայի կարևոր արժեքներից մեկն է, և բնապահպանական պատշաճ կառավարումը մեր պատասխանատվությունն ու շարունակական հանձնառությունն է։ Մենք բնապահպանական կառավարումն իրականացնում ենք՝ հիմք ընդունելով ներպետական օրենդրությունը, միջազգային լավագույն փորձն ու սկզբունքները։ Ինչպիսին են, օրինակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պահանջները և սկզբունքները։ Հենց այս սկզբունքների հիմա վրա էլ մշակվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթերը։ Այս փաստաթղթերը, վերհանելով հնարավոր ռիկսերը, նախատեսել են դրանց կանխարգելման և մեղմացման համար համապատասխան կառավարման պլաններ։

Ամուլսարում բնապահպանական կառավարումն իրականացվում է համաձայն այս կառավարման պլանների և հանդիսանում է մեր թիմի ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Թիմի յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է բնապահպանական կառավարման՝ ընկերության որդեգրած քաղաքականությամբ և ընթացակարգերով։

Ամուլսարում իրականացվում է օդի որակի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողի, աղմուկի, վիբրացիայի և կենսաբազմազանության շարունակական մշտադիտարկում, որը հնարավորություն է տալիս հետևել շրջակա միջավայրի ցուցանիշներին և անհրաժեշտության դեպքում ժամանակին արձագանքել հնարավոր շեղումներին։ Մշտադիտարկման արդյունքները օգտագործվում են բնապահպանական կառավարման համակարգի արդյունավետության գնահատման, անհրաժեշտ բարելավումների իրականացման և գործունեության թափանցիկության ապահովման նպատակով։

Աշխատանքային անվտանգություն

Մարդու կյանքն ու առողջությունը դիտարկելով որպես անգնահատելի արժեքներ՝ Լիդիան Արմենիան Ամուլսարում ներդրել է աշխատանքային անվտանգության միջազգային մշակույթ՝ սահմանելով նոր նշաձող Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Այս մշակույթի պահպանումն ու փոխանցումը թիմի անդամներին, գործընկերներին և շրջակա համայնքների բնակիչներին մշտապես եղել է ընկերության առաջնահերթություններից՝ որպես անվտանգ աշխատանքի կարևոր գրավական։

Սոցիալական պատասխանատվություն

Լիդիան Արմենիան իր գործունեության առաջին իսկ օրվանից կարևորել է Ամուլսարի հանքավայրի շրջակա համայնքների հետ գործընկերային, փոխադարձ վստահության վրա հիմնված, բաց և թափանցիկ հարաբերությունները: Մեր նպատակն է տեղական բնակչության հետ մեր գործունեության արդյունքում տեսնել կայուն զարգացող, սոցիալապես ապահով և բարեկեցիկ համայնքներ: