Լիդիան Արմենիան՝ Jermuk City Fest 2026-ի հովանավոր

Օգոստոսի 22-ը Ջերմուկում տոնական էր։ Քաղաքը նշում էր իր հիմնադրման 90-ամյակը՝ համախմբելով ջերմուկցիներին և քաղաքի բազմաթիվ հյուրերին Jermuk City Fest 2026 միջոցառման շրջանակներում։ Փառատոնն անցկացվեց առաջին անգամ՝ Ջերմուկը նորովի բացահայտելու, քաղաքի զբոսաշրջային, մշակութային և ժամանցային ներուժը ներկայացնելու և այն առավել ճանաչելի դարձնելու գաղափարով։

Քաղաքի համար այս կարևոր միջոցառման հովանավորներից էր նաև Լիդիան Արմենիան։ Ընկերությունը կարևորում և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Ամուլսարի շրջակա համայնքների զարգացմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը և իրական արժեք են ձևավորում համայնքների ու բնակիչների համար։

Լիդիան Արմենիան վստահ է, որ Ջերմուկն ունի զբոսաշրջային զարգացման մեծ ներուժ, և համայնքի հետ շարունակական համագործակցության միջոցով հնարավոր է նպաստել այդ ներուժի լիարժեք բացահայտմանը։ Նման նախաձեռնությունները նպաստում են քաղաքի ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային ակտիվության խթանմանը և համայնքի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։

Լիդիան Արմենիան շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք միտված են Ամուլսարի շրջակա համայնքների երկարաժամկետ զարգացմանն ու բարեկեցությանը։