Մեր մասին

Ընկերության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2005թ․ և իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը։ Ամուլսարի հանքավայրը հայտնաբերվել է Լիդիան Արմենիայի կողմից իրականացված լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում և հանդիսանում է Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին և դեռևս միակ մետաղական հանքավայրը:  

Լիդիան Արմենիան Հայաստանում իր գործունեության մեկնարկով հանքարդյունաբերության ոլորտում ներդրել է աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման և սոցիալական պատասխանատվության միջազգային լավագույն փորձը:  

Ընկերությունն առաջին անգամ Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պահանջներով և ստանդարտներով իրականացրել է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում

2025թ․ Լիդիան Արմենիայի 87,5% բաժնետերն է դարձել  «Յունայթիդ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը, իսկ բաժնեմասերի 12,5% պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կառավարությանը։

Բաժնետիրական այս կառուցվածքն արտացոլում է ՀՀ կառավարության հետ ամուր և ռազմավարական համագործակցությունը՝ ընդգծելով պատասխանատու զարգացման, թափանցիկության և երկարաժամկետ տնտեսական աճի միասնական հանձնառությունը։

 

Մեր առաքելությունը

Առաջնորդվելով հիմնադրման օրվանից իր կողմից սահմանված սկզբունքներով՝ Լիդիան Արմենիան համադրում է նորարարական տեխնոլոգիաները Յունայթիդի թիմի միջազգային փորձի հետ՝ նպատակ ունենալով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը բնապահպանական կառավարման, աշխատանքային անվտանգության և սոցիալական պատասխանատվության լավագույն չափանիշներով։  

Արժեքները

Մարդ

Մեր հանձնառությունն է ապահովել մարդկանց անվտանգությունը, բարեկեցությունն ու շարունակական զարգացումը։

Աշխատանքային անվտանգություն

Անվտանգությունը սակարկման ենթակա չէ։ Մենք հանձնառու ենք պաշտպանելու յուրաքանչյուրի առողջությունն ու բարեկեցությունը, ով առնչվում է մեր գործունեության հետ։

Բնություն

Հարգանքը բնության նկատմամբ առաջնորդում է մեր գործունեությունը։ Մենք նվազեցնում ենք շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և պահպանում էկոհամակարգերը՝ հանուն ապագա սերունդների։

Որակ

Մենք համադրում ենք նոր տեխնոլոգիաները փորձառության հետ՝ ապահովելու արդյունավետ, հուսալի և բարձրորակ աշխատանք։

Ազնվություն

Մենք առաջնորդվում ենք ազնիվ գործելու սկզբունքով՝ ապահովելով հետևողականություն, պատասխանատվություն, էթիկայի կանոններ և թափանցիկություն մեր բոլոր գործողություններում։

⁠Համապատասխանություն

Մեր համապատասխանության հանձնառությունը ամրապնդում է շահագրգիռ կողմերի վստահությունը և նպաստում երկարաժամկետ կայուն զարգացմանը։

Ղեկավար կազմ

Հասմիկ Գեվորգյան
Աշխատակազմի ղեկավար
Ռուզաննա Համբարձումյան
Հանքային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավա

Կորպորատիվ քաղաքականություն

Ազդարարման քաղաքականություն
Բացահայտման և գաղտնիության քաղաքականություն
Սոցիալական քաղաքականություն
Լիդիանի վարքագծի կանոնագիրք
Մարդկային ռեսուրսների քաղաքականություն