Շրջակա համայնքների բնակիչներից՝ միջազգային որակավորում ունեցող մասնագետներ

Ամուլսարի ծրագրում շարունակվող ակտիվ շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ «Լիդիան Արմենիան» նախապատրաստվում է հանքի շահագործման փուլին՝ ներդրում կատարելով ամենակարևոր արժեքի՝ մարդկանց մեջ։ Հավատարիմ մնալով հարակից համայնքների համար երկարաժամկետ հնարավորություններ ստեղծելու ստանձնած հանձնառությանը՝ կադրերի համալրման գործընթացում ընկերությունը առաջնահերթությունը տալիս է շրջական համայնքների բնակիչներին և նրանց ապահովում ժամանակակից հանքարդյունաբերության ոլորտում հաջող կարիերա կառուցելու համար անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և մասնագիտական պատրաստվածությամբ։

Այս հանձնառության իրականացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկը Ծանր տեխնիկայի օպերատորների վերապատրաստման ծրագիրն է։

Արդեն այսօր Ամուլսարի շրջակա համայնքների 32 բնակիչ, ովքեր հաջողությամբ հաղթահարել են ընտրության խիստ գործընթացը, աշխատում են ծրագրում։ Եվս 60 տեղացի թեկնածու ներկայումս անցնում է մասնագիտական վերապատրաստում, իսկ հանքի շահագործման փուլում նախատեսում է աշխատանքի ընդունել ավելի քան 400 ծանր տեխնիկայի օպերատոր։

Վերապատրաստման ծրագիրը մշակվել է միջազգային ամենաբարձր մասնագիտական չափանիշներին համապատասխան։ Մասնակիցներն անցնում են բժշկական, ֆիզիկական և հոգեբանական գնահատումներ, ստանում են համապարփակ տեսական գիտելիքներ, այնուհետև գործնական հմտություններ են ձեռք բերում համաշխարհային մակարդակի հանքարդյունաբերական սիմուլյատորների միջոցով՝ «Լիդիան Արմենիայի» գործընկեր «Մոտա-Էնգիլ»-ի փորձառու մասնագետների ղեկավարությամբ։

Այս ծրագիրը պարզապես վերապատրաստում չէ. այն ներդրում է մարդկանց և տարածաշրջանի ապագայի մեջ։ Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները ստանում են միջազգային ճանաչում ունեցող հավաստագիր, որը նրանց ապահովում է մասնագիտական որակավորումով, որն արժևորվում է ոչ միայն Ամուլսարի ծրագրում, այլև նաև ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտում։

Տեղական ներուժը վերածելով միջազգային չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետների՝ Լիդիան Արմենիան ոչ միայն ստեղծում է կայուն զբաղվածության հնարավորություններ, այլև ձևավորում է այն բարձրակարգ մասնագիտական թիմը, որը կապահովի Ամուլսարի հանքի հաջող և անվտանգ շահագործումը երկարաժամկետ հեռանկարում։