Լիդիան Արմենիան` Ջերմուկի մարզիկների կողքին

Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրընկալել էր Ջերմուկի «Հայ Մարտիկ» մարզական ակումբի սաներ Դավիթ Ստեփանյանին, Դավիթ Ավագյանին և նրանց մարզիչ Մուշեղ Հովսեփյանին՝ շնորհավորելու Հունաստանում մայիսին կայացած K-1 սպորտաձևի աշխարհի բաց առաջնությունում գրանցած տպավորիչ հաջողությունների կապակցությամբ։ Երիտասարդ մարզիկները հայրենիք էին վերադարձել երկու ոսկե մեդալով՝ հերթական անգամ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակում։

Կարևորելով Ամուլսարի շրջակա համայնքներում սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խթանումն ու պատանիների ակտիվ ներգրավվածությունը՝ Լիդիան Արմենիան հոգացել էր Ջերմուկի պատվիրակության՝ Հունաստան մեկնելու ծախսերը։ Ընկերության աջակցությամբ մարզիկները հնարավորություն էին ստացել մասնակցելու K-1 սպորտաձևի աշխարհի բաց առաջնությանը, արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում և ձեռք բերելու կարևոր մրցակցային փորձ։

Հանդիպման ընթացքում Հայկ Ալոյանը հյուրերի հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները և երիտասարդ մարզիկների զարգացման հեռանկարները՝ վերահաստատելով Լիդիան Արմենիայի պատրաստակամությունը շարունակելու աջակցել խոստումնալից մարզիկներին և նպաստելու նրանց նոր հաջողություններին։

Հայկ Ալոյանը հաջողություններ է մաղթել երիտասարդ չեմպիոններին՝ վստահություն հայտնելով, որ նրանց նվիրվածությունը, կարգապահությունն ու հետևողական աշխատանքը դեռ բազմաթիվ հաղթանակներ և նվաճումներ կբերեն՝ ոգեշնչելով նրանց հասակակիցներին և միջազգային հարթակում ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանը։Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրընկալել էր Ջերմուկի «Հայ Մարտիկ» մարզական ակումբի սաներ Դավիթ Ստեփանյանին, Դավիթ Ավագյանին և նրանց մարզիչ Մուշեղ Հովսեփյանին՝ շնորհավորելու Հունաստանում մայիսին կայացած K-1 սպորտաձևի աշխարհի բաց առաջնությունում գրանցած տպավորիչ հաջողությունների կապակցությամբ։ Երիտասարդ մարզիկները հայրենիք էին վերադարձել երկու ոսկե մեդալով՝ հերթական անգամ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը միջազգային հարթակում։

Կարևորելով Ամուլսարի շրջակա համայնքներում սպորտի զարգացումը, առողջ ապրելակերպի խթանումն ու պատանիների ակտիվ ներգրավվածությունը՝ Լիդիան Արմենիան հոգացել էր Ջերմուկի պատվիրակության՝ Հունաստան մեկնելու ծախսերը։ Ընկերության աջակցությամբ մարզիկները հնարավորություն էին ստացել մասնակցելու K-1 սպորտաձևի աշխարհի բաց առաջնությանը, արժանապատվորեն ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում և ձեռք բերելու կարևոր մրցակցային փորձ։

Հանդիպման ընթացքում Հայկ Ալոյանը հյուրերի հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները և երիտասարդ մարզիկների զարգացման հեռանկարները՝ վերահաստատելով Լիդիան Արմենիայի պատրաստակամությունը շարունակելու աջակցել խոստումնալից մարզիկներին և նպաստելու նրանց նոր հաջողություններին։

Հայկ Ալոյանը հաջողություններ է մաղթել երիտասարդ չեմպիոններին՝ վստահություն հայտնելով, որ նրանց նվիրվածությունը, կարգապահությունն ու հետևողական աշխատանքը դեռ բազմաթիվ հաղթանակներ և նվաճումներ կբերեն՝ ոգեշնչելով նրանց հասակակիցներին և միջազգային հարթակում ավելի ճանաչելի դարձնելով Հայաստանը։