Գնդեվազցիները բարձր են գնահատում Գեոթիմի հետ գործարքը

2013թ. «Գեոթիմ» ընկերության եւ կառավարության աշխատանքային խմբի համատեղ քննարկումների արդյունքում ընտրվել էր Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի տեղակայման վայրը: Տարածքը ներառում էր խոտհարք, գյուղնշանակության հողեր, արոտավայրեր եւ ծիրանի այգիներ, որոնք կազմում են Գնդեվազի ծիրանի այգիների մոտ 20%-ը:

Վերոնշյալ 20% հողատարածքի ձեռքբերման նպատալով 2014թ. աշնանը միջազգային եւ հայաստանյան փորձագետներն իրականացրել են կառավարության եւ ընկերության կողմից արդեն իսկ ընտրված հողերի գնահատում: 


«Գեոթիմ»-ի սոցիալական ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանի խոսքով՝ գնահատվել է յուրաքանչյուր հողակտորը,  ծառերը՝ ըստ տարիքի եւ բերքի, հողակտորում առկա շինությունները: Գնահատման սկզբունքը՝ ըստ հողի, ծառի տարիքի եւ բերքատվության, նույնն է եղել բոլորի համար:  

Հողատերերին առաջարկվել է նաեւ հող՝ հողի դիմաց, դրամական փոխհատուցման փոխարեն: Կարդալ ավելին` http://www.mediamax.am/am/news/society/18867/