Լիդիան Ինթերնեյշնլը և դուստր ընկերությունը՝ Գեոթիմ ՓԲԸ-ն, Ամուլսարի ծրագրի փոփոխված Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատականի (ԲՍԱԳ) շուրջ քննարկումներ անցկացրեցին մայրաքաղաքում: Գնահատականի առաջին տարբերակը հրապարակվել էր 2015թ.-ի մայիսին: Այն վերանայվել եւ վերախմբագրվել է լրացուցիչ հետազոտությունների հիման վրա՝ անցյալ տարի իրականացված ինժեներական փոփոխություններին համապատասխան: Փաստաթուղթը պատրաստվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան:
Լիդիանը և Գեոթիմը նպատակ ունեն Ամուլսարը դարձնել օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր
