Հանքարդյունաբերության մեջ նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների մարդկանց, շրջակա միջավայրի կամ արտադրական գործընթացների համար։ Նման դեպքերը կանխելու համար կաևոր է, թե ինչպիսի պատրաստվածություն ունի տվյալ ընկերության անձնակազմը։
Առաջնորդվելով իր աշխատակիցների, շրջակա համայնքների և այլ շահագրգիռ կողմերի հանդեպ ստանձնած պատասխանատվությամբ՝ Լիդիան Արմենիան շարունակում է զարգացնել իր աշխատակիցների ներուժը և հմտությունները, որոնք կօգնեն կանխելու և կառավարելու հնարավոր միջադեպերը։
Այս հանձնառության շրջանակում ընկերության ղեկավար կազմի մի շարք աշխատակիցներ հնարավորություն ստացան մասնակցելու TapRooT® արմատական պատճառների վերլուծության միջազգային մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթացին։ TapRooT®-ը միջադեպերի հետաքննության և կանխարգելման առաջատար մեթոդաբանություններից մեկն է, որն օգնում է բացահայտել ոչ միայն, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև՝ ինչու և է տեղի ունեցել, և ինչ քայլեր են անհրաժեշտ նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։
Վերապատրաստման ընթացքում Լիդիան Արմենիայի մասնագետների ստացած գիտելիքները կնպաստեն Ամուլսարում աշխատանքային անվտանգության մշակույթի հետագա ամրապնդմանը, ռիսկերի նվազեցմանը և շարունակական կատարելագործմանը։
Դասընթացը վարեց միջազգային փորձագետ Թոմ Դի Ջակոմոն, ով ունի ավելի քան 40 տարվա փորձ նավթագազային և էներգետիկ ոլորտներում՝ աշխատելով այնպիսի համաշխարհային ընկերություններում, ինչպիսիք են ExxonMobil-ը, Texaco-ն և Saudi Aramco-ն։ Վերջին 17 տարիներին նա դասավանդում և կիրառում է TapRooT® մեթոդաբանությունը տարբեր երկրների խոշոր արդյունաբերական կազմակերպություններում։
