Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին:

Հյուրերը տեղեկացրել են փոխվարչապետին Ամուլսարի ծրագրի համատեղ իրականացման մտադրության մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ երկուստեք կարևորվել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը` բնապահպանական և սոցիալական կառավարման միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան:

Աղբյուրը` https://www.gov.am/am/news/item/15562/