Լիդիան Արմենիան, շարունակելով տարեվերջյան ավանդույթը, ներկայացնում է 2023թ. ընթացքում Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ` հողի վարձակալության դիմաց կատարած վճարները:
Մասնավորապես Լիդիանը 2023թ. Ջերմուկ (Գնդեվազ), Սիսիան (Գորայք), Վայք (Սարավան) խոշորացված համայնքների բյուջեներ է վճարել ընդհանուր 419 704 778 ՀՀ դրամ կամ 1 մլն 35 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ համայնքների գումարը բաշխվել է հետևյալ կերպ`
Ջերմուկ (Գնդեվազ) – 179 620 133 ՀՀ դրամ կամ 443 000 ԱՄՆ դոլար
Սիսիան (Գորայք) – 121 845 480 ՀՀ դրամ կամ 300 000 ԱՄՆ դոլար
Վայք (Սարավան) – 118 239 165 ՀՀ դրամ կամ 292 000 ԱՄՆ դոլար
Լիդիանը հողի վարձակալության դիմաց վճարներն իրականացնում է 2008թ-ից ի վեր և առ այսօր տեղական համայնքներ է վճարել ընդհանուր ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
