Հայտարարություն

Լիդիան ինթերնեյշնլը և դուստր ընկերությունը՝ Գեոթիմ ՓԲԸ-ն ուրախ են տեղեկացնել, որ հրապարակվել է Ամուլսարի ծրագրի փոփոխված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ): ԲՍԱԳ-ը միջազգային չափանիշներին համապատասխան վերանայվել և վերախմբագրվել է լրացուցիչ հետազոտությունների հիման վրա՝ անցյալ տարի իրականացված ծրագրի ինժեներական փոփոխություններին համապատասխան: Հիշեցնենք, որ ԲՍԱԳ-ի առաջին տարբերակը հրապարակվել էր 2015 թ. մայիսին:

Փոփոխված ԲՍԱԳ-ի էլէկտրոնային տարբերակը հասանելի է www.geoteam.am և www.lydianinternational.co.uk կայքերում: Տպագիր տարբերակները հասանելի են Գեոթիմի երևանյան գրասենյակում և Գնդեվազ համայնքի Ամուլսար ինֆորմացիոն կենտրոնում: ԲՍԱԳ հրապարակմանը կհետևեն մի շարք քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Մայիսի 31-ին տեղի կունենան ԲՍԱԳ շուրջ քննարկումներ Ջերմուկ համայնքում և հունիսի 1-2- ին քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ Երևանում: