Կայացավ Robust Armenia 2026 կոնֆերանսը

Կայացավ Robust Armenia 2026 կոնֆերանսը, որը երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Mediamax.am-ի կողմից։ Այս տարի կոնֆերանսի գործընկերներն էին Լիդիան Արմենիան, Ամերիաբանկը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ COP17-ին ընդառաջ այս տարի կոնֆերանսի թեման ընտրվել էր «Բիզնեսը և բնությունը», որի շրջանակներում քննարկվեցին բիզնեսի և բնության փոխգործակցության հնարավորություններն ու մարտահրավերները։ Այս թեման ոչ միայն արդիական է Լիդիան Արմենիայի համար, այլ հիմնարար նշանակություն է ունեցել գործունեության ամբողջ ընթացքում։ Լիդիան Արմենիան ի սկզբանե առաջնորդվել է պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքով՝ համադրելով տնտեսական զարգացումը պատշաճ բնապահպանության հետ։

Կոնֆերանսի շրջանակում կայացած «Բիզնեսը, բնությունը և կենսաբազմազանությունը․ հակադրությո՞ւն, թե՞ համագործակցության հնարավորություն» խորագրով պանելային քննարկմանը մասնակցեց Լիդիան Արմենիայի կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը։ Նա ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնցով ընկերությունն առաջնորդվում է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա իր ազդեցությունը կառավարելու և նվազեցնելու ուղղությամբ։

Արթուր Պեպանյանը նաև ներկայացրեց Մատնունի ծիրանավոր բուսատեսակի պահպանության ծրագիրը, որն իրականացվում է Լիդիան Արմենիայի կողմից՝ Քեմբրիջի համալսարանի և ՀՀ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնությունը հանքարդյունաբերության ոլորտում կենսաբազմազանության պահպանության ուղղված եզակի և օրինակելի ծրագիր է։