Ամուլսարի ծրագրում աշխատանքային անվտանգությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Լիդիան Արմենիան մեծապես կարևորում է աշխատակիցների գիտելիքների շարունակական զարգացումն ու ամրապնդումը այս ոլորտում։
Դեռևս նախորդ տարի կազմակերպված վերապատրաստման դասընթացներից հետո, որոնց ընթացքում աշխատակիցները ձեռք բերեցին և թարմացրին աշխատանքային անվտանգության վերաբերյալ իրենց գիտելիքները, Լիդիան Արմենիայում այժմ մեկնարկել է աշխատակիցների գիտելիքների ստուգման գործընթացը։
Գնահատման այս փուլը նպատակ ունի ոչ միայն վերահաստատել արդեն ձեռք բերված գիտելիքները, այլև ապահովել, որ յուրաքանչյուր աշխատակից լիարժեք տիրապետի անվտանգ աշխատանքի կանոններին և կիրառի դրանք Ամուլսարում իր առօրյա գործունեության ընթացքում։
Գիտելիքների ստուգումն իրականացվելու է տարեկան սկզբունքով՝ դառնալով ընկերության աշխատանքային անվտանգության մշակույթի կարևոր բաղադրիչներից մեկը։
