Հայկ Ալոյանը երկրաբանական գիտությունների թեկնածու է, Քեմբրիջի համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրոս` հանքարդյունաբերության և կառավարման ոլորտում 28 տարվա փորձառությամբ:
2005թ. Հայկ Ալոյանը հիմանդրել է Լիդիան Արմենիա ընկերությունը և առ այսօր հանդիսանում է ընկերության գործադիր տնօրենը: 2006թ. բրիտանացի գործըներների հետ նա հայտնաբերել է Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին և դեռևս միակ հանքավայրն է:
Նախքան Լիդիան Արմենիայի հիմնադրումը Հայկ Ալոյանը Լեռնամետալուրգիայի ինստիտուտում զբաղեցրել է ավագ գիտաշխատողի, այնուհետև Երկրաբանահետախուզական բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Նա ներգրավված է եղել Հայաստանի գրեթե բոլոր հանքային ծրագրերի տեխնիկա-տնտեսական հետազոտությունների մշակմա գործընթացում:
Հայկ Ալոյանը հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ և ավելի քան 51 հետազոտական աշխատություններ: Նա պաշարների գնահատման առաջատար մասնագետ է: