Հայտարարություն

Մայիսի 15-ին, ժամը 16:26-ին, M2 մայրուղու 9-րդ կիլոմետրի վրա՝ դեպի Գնդեվազ ճանապարհի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիքի մատակարարման ծառայություններ մատուցող կապալառուի վառելիքի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները: «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որից հետո՝ Երևան՝ հետագա բուժօգնության համար: Վառելիքի մեքենայի վարորդը վնասվածքներ չի ստացել:

Դեպքի վայր առաջինը օգնության են հասել Լիդիանի արագ արձագանքման և բուժծառայության խմբերը, ինչպես նաև Լիդիանի շտապ օգնության մեքենան՝ տրամադրելով առաջին շտապ բուժօգնություն և օգնելով տուժածին տեղափոխել Վայքի հիվանդանոց: Լիդիանի թիմը Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ մասնակցել է մայրուղու վրա վառելիքի արտահոսքի վերացման աշխատանքներին՝ բնապահպանական ազդեցությունները կանխելու նպատակով:

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը դեպքի առիթով ասել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ճանապարհային պատահարի զոհի հարազատներին: Մենք՝ որպես ընկերություն, մեզ համարում ենք համայնքի մի մասը և զոհի ընտանիքի և համայնքի հետ կիսում ենք այս կորուստի ցավը»: