Համագործակցություն` ի շահ համայնքների

Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքների` Սարավանի, Գնդեվազի և Գորայքի շուրջ 100 երեխաների համար այս ամառը հիշարժան էր. Գեոթիմի, HDP հիմնադրամի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ջոնաս հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ նրանք իրենց ամառային արձակուրդները անցկացրեցին Լոռու և Հանքավանի ամառային ճամբարներում: Իրենց հանգստի ընթացքում երեխաները ոչ միայն վայելեցին միմյանց ներկայությունը, այլև տարբեր կրթական խաղերի միջոցով ընդլայնեցին իրենց գիտելիքերը շրջակա միջավայրի, սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Այս նախաձեռնությունը ազդակիր համայնքներում Գեոթիմի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերից մեկն էր: Գեոթիմի նպատակներից մեկն է թողել կայուն դրական ազդեցություն ազդակիր համայնքներում և ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ծրագրերին, մասնավորապես՝ ենթակառույցների, կրթության, առողջապահության, տնտեսական զարգացման, տեղական ներուժի հզորացման և զբաղվածության ոլորտներում: Երեխաների և երիտասարդության կրթությունն ու զարգացումը կազմակերպության` համայնքներում երկարաժամկետ դրական զարգացման   կարևորագույն հիմքերից է: Գորայքում գրադարանի հիմնովի վերանորոգումը, համայնքների ներքին ճանապարհների բարելավումը, ջրագծի ներքին ցանցի վերականգնումը , բժշկական տեխնիկայի տրամադրումը գյուղի բուժկետին իրականացված ծրագրերից մի քանիսն են: 

Ներկայումս տարբեր կազմակերպությունների հետ գործընկերության շնորհիվ մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվում Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքներում, որոնցից են Ջերմուկում անցկացված երեխաների և մեծահասակների շախմատի առաջնությունները (Հայաստանի շախմատի ֆեդերացիա և շախմատի ակադեմիա), շուրջ 170 ընտանիքների համար առաջնային առողջության պահպանում և բարելավում Սարավան, Գնդեվազ և Գորայք համայնքներում (Ապավեն Համայնքներին), գյուղատնտեսական եկամտաբեր ծրագրեր (Էյջ Դի Փի հիմնադրամ) Գորայքում, երեխաների սպորտային դաստիարակություն (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա), բոլոր երեք համայնքներում, աղբահանություն երեք համայնքներում, աջակցություն պարի համույթին Գնդեվազում: Սարավան համայնքում բնական գազի ապահովման  ծրագիրը իրականացման փուլում է:

Գեոթիմը ֆինանսավորում է նաև Երևանի համալսարաններում հանքաարդյունաբերություն սովորող վեց ուսանողների ուսանողներին աշխատանք կառաջարկվի Գեոթիմում ուսումն ավարտելուց հետո: Նրանցից մեկը արդեն համալրել է Գեոթիմում աշխատող երիտասարդ մասնագետների շարքերը: Գեոթիմը և Լիդիանը վստահ են, որ ներդրումնեը կրթության մեջ համայնքների հետագա կայուն զարգացման երաշխիքն են: Ներկայումս շուրջ 140 տեղի բնակիչ աշխատում է Գեոթիմում առնվազն 130,000 դրամ աշխատավարձով, և մոտ 550 աշխատող նախատեսված է ընդգրկել Ամուլսարի ծրագրի շինարարության և արդյունահանման ընթացքում:

Մինչ օրս ավելի քան 190 միլիոն դրամ է ներդրվել համայնքների սոցիալական ծրագրերում: Մինչև 2012թ. ավարտը ևս 65 միլիոն կներդրվի համայնքների զարգացման ծրագրերում: Ազդակիր համայնքներում, ինչպես նաև Ձերմուկում և Կեչուտում 2013թ. նախատեսված են նոր ծրագրեր մրգի վերամշակման, անասնապահության, ենթակառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացման  բնագավառներում, ի լրումն գործող ծրագրերի գյուղատնտեսության, առողջապահության և երեխաների կրթության բնագավառներում:  
Մենք հավատում ենք, որ համայնքների կայուն զարգացումը կառուցողական և արդյունավետ համագործակցության հիմքն է, ինչն էլ բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր նպատակն է: