«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի նախագահի հարցազրույցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Ամուլսարի հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության մի խումբ ներդրողների՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորությամբ։ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Հայաստանում ձևավորված ներդրումային մթնոլորտի և Ամուլսարի հանքի շինարարության ընթացքի վերաբերյալ պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

— Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետն ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլի մի խումբ ներդրողների: Կներկայացնե՞ք Ձեր տպավորությունները հանդիպումից: «Լիդիան»-ն ամենախոշոր ներդրողն է երկրում, ինչպիսի՞ն էին ներդրողների տպավորությունները Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

— Մեր ինստիտուցիոնալ ներդրողներից շատերը նախկինում երբեք չեն այցելել Հայաստան, և կարևոր է, որ նրանք հանդիպեն տարբեր շահագրգիռ կողմերի հետ և վստահություն ձեռք բերեն, որ Հայաստանը ներդրումների համար բարենպաստ երկիր է: Այցելուների խմբում կային տարբեր ինստիտուցիոնալ ներդրողներ և ֆինանսական վերլուծաբաններ, ովքեր քաջատեղյակ են շուկայի միտումներին: Նրանք ներկայացնում են կանադական, բրիտանական, ամերիկյան և եվրոպական բանկեր, ֆոնդեր և ինստիտուտներ: Հյուրերը հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ, տնտեսական հեռանկարով, տնտեսական զարգացումների վերաբերյալ կառավարության կանխատեսումներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի կառավարությանը խմբին ընդունելու և Հայաստանի օտարերկրյա ներդրումների համար բաց լինելը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Սա կարևոր է, քանի որ այս ուղերձը գնում է միջազգային շուկաներ, և ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում:

 Շինարարական աշխատանքները սկսվել են անցյալ տարի սեպտեմբերին, և դուք ծրագրում եք ոսկու արդյունահանումը սկսել 2018թ.-ին: Ի՞նչ փուլում է Ծրագիրը հիմա:

-Ծրագիրը ակտիվ շինարարական փուլում է: Մենք սկսել են ենթակառուցվածքների շինարարությունը: Շինարարության մեջ արդեն իսկ ներդրել ենք խոստացված 370 մլն ԱՄՆ դոլարի կեսից ավելին …

Շարունակությունը՝ այստեղ