Ինչպես է իրականացրվում Ամուլսարի ծրագրի միջազգային Բնապահպանական և սոցիական ազդեցության գնահատումը (ԲՍԱԳ)

Ամուլսարի ոսկու ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում: Ծրագրի լիցենզիան 100 տոկոսով պատկանում է Գեոթիմ փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ Գեոթիմի 100 տոկոսը` Լիդիան Ինթերնեյշնլին (Լիդիան): Ծրագիրը իրականացնելու է Գեոթիմը: Լիդիան Ինթերնեյշնլը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX): Ընկերության հիմնական բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, որը Համաշխարհային բանկի խմբի անդամ է), Royal Bank of Canada-ն, Amber Capital-ը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ):

Ամուլսարի ծրագիրը իրականացնելուց առաջ Լիդիանը պատրաստում է մանրամասն Բնապահպանական և սոցիական ազդեցության գնահատում (ԲՍԱԳ): ԲՍԱԳ-ը գնահատում է այն հնարավոր դրական կամ բացասական ազդեցությունը, որն առաջարկված ծրագիրը կարող է ունենալ շրջակա միջավայրի կամ համայնքների վրա` իր մեջ ներառելով բնապահպանական, կենսաբազմազանության, մշակութային ժառանգության, սոցիալ-տնտեսական հարցերը: ԲՍԱԳ-ի նպատակն է ապահովել, որ որոշում կայացնողները ծրագրի ապագան որոշելիս հաշվի առնեն թե՛ հնարավոր բացասական, թե՛ դրական բնապահպանական և սոցիալական ազդեցությունները:  ԲՍԱԳ-ները չեն ենթադրում համապատասխանեցում կանխորոշված արդյունքներին:  Փոխարենը, դրանք պահանջում են, որպեսզի որոշում կայացնողները ներառեն բնապահպանական արժեքները իրենց որոշումներում և հիմնեն այդ որոշումները մանրամասն բնապահպանական և սոցիալ-տնտեսական գնահատականների, ինչպես նաև առաջարկի հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունների մասին շահագրգիռ կողմերի դիտարկումների վրա:

Ամուլսար ծրագրի ԲՍԱԳ-ը ներառում է ոսկու հանքի առաջարկվող շահագործման ինչպես նաև համապատասխան հանքարդյունաբերական ենթակառուցվածքների առաջարկի ուսումնասիրությունը: Ամուլսարում կկիրառվի ավանդական բացահանքի մեթոդը՝ նվազագույնը 12 տարվա ժամկետով:  Հանքը զարգացվելու է փուլերով` կիրառելով հանքաքարի ընտրովի հանքարդյունահանում: Ապագայում կա նաև ընդլայնման պոտենցիալ՝ հետախուզման արդյունքում կենսունակ ռեսուրսի բացահայտման դեպքում:

ԲՍԱԳ-ը իրականացվում է Էկվատորյան սկզբունքների չափանիշներով: Էկվատորյան սկզբունքները ծրագրի ֆինանսական գործարքներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման համակարգ են, որ կիրառվում են խոշոր արդյունաբերական ծրագրերի դեպքում: Էկվատորյան սկզբունքները հիմնված են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Կայուն զարգացման շրջանակի, Կատարողականի չափանիշների, սոցիալական և բնապահպանական կայունության և Համաշխարհային բանկի խմբի առողջության և անվտանգության ուղեցույցի վրա:

ԲՍԱԳ-ը անդրադառնում է հետևյալ հարցերին.

• Գնահատման իրականացման համապատասխան ազգային և միջազգային փորձի, իրավական և վարչական շրջանակների ամփոփում և ներկայացում:

• Ծրագրի նկարագրություն, որը ներառում է աշխարհագրական, էկոլոգիական, բնապահպանական և սոցիալական հարցերը, ազդեցությունները և  հետևանքները:

• Տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրության մեջ բերված և ծրագրի իրագործման պլանների տեսանկյունից գնահատական ստացած բնապահպանական, սոցիալ-տնտեսական և մարդկային գործոնները նկարագրող Ելակետային տվյալների վերլուծություն:

• Անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղակայման տարբերակների ուսումնասիրում` հաշվի առնելով օրենսդրական, բնապահպանական, կենսաբազմազանության, մշակութային ժառանգության, սոցիալական, ինչպես նաև համայնքի առողջության և անվտանգության հետ կապված հարցերը:

• Ծրագրի մշակման, գործարկման, հանքի փակման և ռելկուլտիվացիայի հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցությունների սահմանում:

• Ազդեցությունների վերացման կամ դրանց մինչ թույլատրելի մակարդակ նվազեցման նպատակով մեղմացնող միջոցառումների ներառում մանրամասն կառուցվածքում և համապատասխան այլընտրանքների սահմանում: 

• Ծրագրի իրականացման նպատակով հիմնական Կառավարման պլանների մշակում, որ նաև ներդրում կունենա ծրագրի առանձնահատկությունները հաշվի առնող Բնապահպանական և սոցիալական գործողությունների պլանում (ԲՍԳՊ): Այս բոլոր պլանները ընդգրկված են Իրականացման պլանում, որը գործող փաստաթուղթ կդառնա շինարարության և գործարկման  ընթացքում:

• Հանքի փակման նախնական պլանի և փակումից հետո վերահսկման միջոցառումների մշակում:

ԲՍԱԳ-ի հիմնական նպատակն է ծրագրի արդյունքում առաջ եկած հնարավոր բնապահպանական և սոցիալական ազդեցությունների բացահայտումը և գնահատումը: Այսպիսով կարելի է տեխնիկա-տնտեսական հնարավորությունների սահմաններում հնարավորինս խուսափել, նվազեցնել կամ փոխհատուցել պոտենցիալ բացասական ազդեցությունները, ներառելով միջացառումները ծրագրի նախագծի մեջ:

ԲՍԱԳ-ի գործընթացը սովորաբար բաժանվում է զննման, աշխատանքի ծավալի որոշման, ելակետային տվյալների հավաքագրման, ազդեցության գնահատման և Կառավարման պլանի մշակման: Զննման փուլում սահմանվում են տեղակայման հիմնական տարածքներն և բնապահպանական ընկալիչները: Այս տեղեկատվությունն օգտագործվում է  աշխատանքի ծավալի որոշման փուլում, որտեղ որոշվում են ելակետային տվյալների հավաքագրման և ազդեցության գնահատման պահանջները: Բնապահպանական և սոցիալական ելակետային տվյալների հավաքագրումը սկսվել է գործարկման վաղ շրջանում` 2006թ. Ծրագիրը հատուկ մշակվել և կատարելագործվել է 2008թ., տեղեկատվության հավաքագրումը զննման ընթացքում` ծրագրի զարգացման համար անհրաժեշտ որոշված տարածքների վրա ուղղելու նպատակով:  Զննման ուսումնասիրությունը հրապարակվել է 2011թ. փետրվարին, որին հետևեց  ազդեցության գնահատման նախագծի մշակումը 2011թ.-ի կեսից մինչև  2012թ. կեսը ընկած ժամանակահատվածում: Տվյալների հավաքագրման գործընթացը կշարունակվի նույնիսկ գործարկման փուլում` մեղմացման միջոցառումների ազդեցությունը վերահսկելու և բնապահպանական ու սոցիալական համապատասխանությունը ապահովելու նպատակով:

5 տարիների ընթացքում Լիդիանը և Գեոթիմը սերտորեն համագործակցել են մի շարք միջազգային խորհրդատուների հետ: Լիդիանը ներգրավել էր բազմաթիվ տեղացի մասնագետների և միջազգային ճանաչում ունեցող փորձագետների ազդեցության գնահատման և շահագրգիռ կողմերի ներգրավման աշխատանքներում: Կողմերը ամբողջովին ներգրավվեցին ԲՍԱԳ-ի մշակման գործընթացում, որի ամփոփման ծրագրված ժամկետն է 2013թ. օգոստոսը:

ԲՍԱԳ-ը կլինի հրապարակային փաստաթուղթ՝ մատչելի անգլերենով և հայերենով տարբեր վայրերում (Ամուլսարի տեղեկատվական կենտրոնում, շրջակա համայնքներում և Երևանում): Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համարժեք խորհրդակցություններ տեղի կունենան գալիք ամիսներին, ԲՍԱԳ-ի հրապարակումից առաջ: