Շախմատի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես երեխաների և պատանիների շրջանում աճում է օր օրի: Դպրոցներում այն արդեն դասավանդում են որպես հանրակրթական ծրագրի բաղադրիչ մաս, իսկ շախմատի տան և Ակադեմիայի սաները ավելանում են յուրաքանչյուր մրցաշարին:
Գեոթիմ ՓԲԸ-ն և Հայաստանի Շախմատի Ակադեմիան կհամագործակցեն VII երիտասարդական շախմատի մրցաշարի շուրջ: Ակադեմիան ահա արդեն մի քանի տարի կազմակերպում է այս մրցաշարը, որի նպատակն է խթանել և զարգացնել շախմատը որպես մասսայական սպորտ Հայաստանում և աճեցնել շախմատի տաղանդավոր կադրեր: Ս. թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 6-ը Ջերմուկում անցկանցվող այս մրցաշարին կմասնակցեն արտերկրից, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից եկած մինչև 18 տարեկան մոտ 400 պատանիներ և աղջիկներ:
Ավանդական դարձած այս և շախմատի այլ մրցաշարերի շուրջ Գեոթիմ ընկերությունը արդեն երկու տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի և Ադակեմիայի հետ:
Այս ծրագիրը գերազանց մոդել է՝ զարգացնելու համագործակցության ավանդույթ, որտեղ Ակադեմիան և մասնավոր կազմակերպությունը համատեղ միջոցներով իրականացնում են միջազգային մրցաշարեր Հայաստանում:
Մրցաշարի արդյունքում Հայաստանի և արտերկրյա շախմատիստները ձեռք կբերեն փորձ, նոր գիտելիքներ և կշարունակեն շախմատի լավագույն ավանդույթները Հայաստանում:
Ակադեմիայի հիմնադիր և նախագահ Սմբատ Լպուտյանը մի առիթով նշեց, որ իրենց նպատակն է նախևառաջ ձևավորել և դաստիարակել լավ մարդ, պարկեշտ և ազնիվ քաղաքացի, հետո նոր շախմատիստ: Գեոթիմը հպարտ է աջակցելու Ակադեմիային նման առաքելության շուրջ:
Եվս մեկ համագործակցություն՝ ի նպաստ Հայաստանում մասսայական շախմատի զարգացման
