«Գեոթիմ» ընկերությունը շարունակում է սոցիալական ծրագրեր իրականացնել Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքների բնակիչների համար: Այս տարի ընկերության ֆինանսավորմամբ ազդակիր համայնքների 8 երեխաներ մասնակցում են Աղվերանում մեկնարկած Վիքիճամբարի՝ սովորելով Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում հոդվածներ խմբագրել:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանի փոխանցմամբ, արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպությունն իրականացնում է Վիքիճամբարներ, որտեղ 14-20 տարեկան պատանիները խմբագրում են Վիքիպեդիա կամ Վիքիբառարան:
«Անցած տարի ունեցել ենք 2 ամառային ճամբար, որոնք Լոնդոնում ճանաչվեցին «Վիքի ամենացնցող նախագիծ», ինչի շնորհիվ այս տարի ճամբարի մասնակիցների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա համեմատ՝ դառնալով 200», — ասում է Սուսաննա Մկրտչյանը: Ճամբարի մասնակցության կարեւոր պայմանը տարվա ընթացքում Վիքիպեդիայում եւ Վիքիբառարանում կատարած խմբագրումների առավելագույն թիվն ու որակն է:
Գեոթիմի աջակցությամբ 8 երեխաներ մեկնել են Վիքիճամբար
