Երկիր մեդիայի ռեպորտաժը Գեոթիմի սոցիալական ծրագրերի մասին:
Ամուլսարի ծրագրի զարգացման վերահսկողական այցով հունիսին Հայաստանում էին Միջազգային ֆինանսական կորպորացիայի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակությունները: Նշված ընկերությունները “Լիդիան Ինթերնեյշնլի” խոշոր բաժնետերերից են, որի դուստր ձեռնարկությանը՝ “Գեոթիմ” ընկերության է պատկանում Ամուլսարի ծրագիրը:
Պատվիրակությունները կազմված էին բնապահպանության, սոցիալական զարգացման, երկրաբանական, հանքարդյունաբերության եւ ֆինանսական ոլորտների մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ են ունեցել “Լիդիանի” եւ “Գեոթիմի” տեղի ներկայացուցիչների, Հայաստանի կառավարության մի շարք անդամների հետ եւ այցելել Ամուլսար ու շրջակա համայնքներ՝ Սարավան, Գնդեվազ եւ Գորայք, ինչպես նաեւ՝ Ջերմուկ քաղաք:
Պատվիրակության անդամները ծանոթացել են “Լիդիանի” եւ “Գեոթիմի” բնապահպանական, սոցիալական եւ տեխնիկական ծրագրերի կատարման ընթացքին, ինչպես նաեւ քննարկել ՙԷկվատորյան սկզբունքների՚ շրջանակում միջազգային ֆինանսավորում ստանալու հարցը:
“Բիզնեսը ճիշտ կառավարելու համար կարեւոր պայման է սոցիալական պատասխանատվությունը: Այս ծրագրերը ներառում են մի քանի բաղադրիչներ, որոնցից ամենակարեւորն ազդակիր համայնքերի հետ աշխատելն է, որն էլ իր հերթին ենթադրում է փոխադարձ վստահություն ընկերության ու այդ համայքների բնակիչների միջեւ”: “Գեոթիմ” ընկերության սոցիալական ծրագրի պատասխանատու Նառա Ղազարյանն այսպես է բնորոշում ընկերության՝ սոցիալական քաղաքականությունը: Ապա հավելում է, որ ծրագրերը կյանքի են կոչվում փոխադարձ աշխատանքի շնորհիվ: “Գեոթիմի” սոցիալական ծրագրերի պատասխանատուի հավաստմամբ, սոցիալական ծրագիրը չպետք է շփոթել բարեգործության հետ: Այն բարեգործությունից տարբերվում է նրանով, որ այս ծրագրերը սերտորեն առնչվում են ընկերության կողմից իրականացվող գործունեությանը եւ ուղղված են նախ եւ առաջ շրջակա համայնքներում երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր մշակելուն, երկարատեւ բարեկեցություն ապահովելու համար:
Տվայլ դեպքում` Ամուլսարի ոսկու հանքավայրի ազդակիր համայնքներում իրականացվում են այնպիսի ծրագրեր, որոնք նաեւ ապագայում կապահովեն համայնքներում կայուն սոցիալ-տնտեսական բարեկեցությունը։ Իսկ ազդակիր կոչվում են այն համայքները, որոնց կարգավիճակը սահմանում է կառավարությունը՝ ելնելով տարբեր չափանիշներից, թե՛ հանքի հեռավորությունից, թե՛ ընկերության կողմից այդ համայքների հողերի օգտագործումից եւ այլ ազդեցություններից:
“Շարունակ մենք այդ համայնքներին տեղեկացնում ենք, թե այս ընթացքում, այս պահին բնապահպանական, սոցիալակն ծրագրերը ո՞ր փուլում են, եւ ի՞նչ եք անում”,- ասաց Նառա Ղազարյանը։
Ընկերությունը դեռեւս չի սկսել շահագործել Ամուլսարի ոսկու հանքը եւ ոչ մի եկամուտ չունի, բայց տարեկան միջինը 400 հազար դոլարի ներդրումներ է կատարում Գորայք, Սարավանդ եւ Գնդեվազ համայքներում: Այս տարի մի շարք ծրագրեր են իրականացվել նաև Ջերմուկում: Ծրագրերն իրականացնելիս՝ ինչպես ընկերության սոցիալական ծրագրերի պատասխանատուն է փաստում, ներգրավում են համայնքի բնակիչներին, որոնք ընկերության հետ համատեղ կոորդինացնում են ծրագրերի իրականացումը:
“Սկզբի տարիներին ելնում էինք համայնքի կարիքներից: Օրինակ` Գնդեվազում մանակապարտեզ կար, բայց չէր գործում։ Դիմեցին մեզ, մենք էլ վերանորոգեցինք”,- ասաց Նառա Ղազարյանը։
Բացի ենթակառուցվածներքի նորոգման եւ այլ առաջնային անհրաժեշտության ծրագրեր իրականացնելուց, “Գեոթիմը” մեծ ուշադրություն է դարձնում նաեւ զարգացման ծրագրերին: Զարգացման ծրագիր ասելով՝ հասկանում ենք եղած ռեսուրսների առավելագույն օգտագործում:
“Կան համայնքներ, որոնց անհրաժեշտ է բժշկական օգնություն, համայնքներ, որոնց գյուղատնտեսական կամ էլ ուսումնական: Շեշտը դնում ենք գյուղտնտեսության, առողջապահության ու ուսումնական ծրագրերի վրա”,- նշեց նա:
Ընկերությունն օգնում է համայնքների զարգացմանը, իսկ հետապնդվող նպատակը սոցիալական լիցենզիա ստանալն է: Սոցիալական պատասխանատվությունը նախ եւ առաջ սեփական գործունեությունը ճիշտ իրականացնելն է: Այսինքն՝ աշխատել օրենքի սահմաններում, հարկերը վճարել ճիշտ ժամանակին եւ համապատասխանել բնապահպանական միջազգային չափանիշներին: Եթե ընկերությունը դպրոց է նորոգում, բայց եւ իր բուն գործունեությունը չի համապատասխանեցնում միջազգային լավագույն փորձին, դա արդեն դժվար է սոցիալական պատասխանատվություն համարել: Ամուլսարի ծրագիրը, “Գեոթիմի” վստահեցմամբ, իր մեջ ներառում է իրական սոցիալական պատասխանատվության բոլոր բաղադրիչները: Դրանցից կարեւորը համայնքների զարգացմանը նպաստելն է, քանի որ բարեկեցիկ համայնքի հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ է թե՛ ընկերության եւ թե՛ համայնքների համար:
