Գնել Սոնոսյանը աշխարհագետ է, «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ՝ պետական կառավարման ոլորտում մեծ փորձառությամբ։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ մասնագիտանալով բնօգտագործման և բնապահպանության ոլորտում։ Տարիների ընթացքում զբաղեցրել է մի շարք բարձր պետական պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Ներկայում հանդիսանում է ՀՀ կառավարության ներկայացուցիչ և տնօրենների խորհրդի անդամ «Լիդիան Արմենիա» ընկերությունում։
Գնել Սանոսյանը ունի նաև երկարամյա դասախոսական և մանկավարժական փորձ։ Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և «Մխիթար Գոշ» մեդալներով։