Ընկերության մասին
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2005թ․ և իրականացնում է Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը։ Ամուլսարի հանքավայրը հայտնաբերվել է Լիդիան Արմենիայի կողմից իրականացված լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում և հանդիսանում է Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին և դեռևս միակ մետաղական հանքավայրը:
Լիդիան Արմենիան Հայաստանում իր գործունեության մեկնարկով հանքարդյունաբերության ոլորտում ներդրել է աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման և սոցիալական պատասխանատվության միջազգային լավագույն փորձը:
Ընկերությունն առաջին անգամ Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) պահանջներով և ստանդարտներով իրականացրել է Ամուլսարի հանքավայրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում:
2025թ․ Լիդիան Արմենիայի 87,5% բաժնետերն է դարձել «Յունայթիդ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունը, իսկ բաժնեմասերի 12,5% պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կառավարությանը։
Բաժնետիրական այս կառուցվածքն արտացոլում է ՀՀ կառավարության հետ ամուր և ռազմավարական համագործակցությունը՝ ընդգծելով պատասխանատու զարգացման, թափանցիկության և երկարաժամկետ տնտեսական աճի միասնական հանձնառությունը։
Մեր առաքելությունը
Առաջնորդվելով հիմնադրման օրվանից իր կողմից սահմանված սկզբունքներով՝ Լիդիան Արմենիան համադրում է նորարարական տեխնոլոգիաները Յունայթիդի թիմի միջազգային փորձի հետ՝ նպատակ ունենալով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը բնապահպանական կառավարման, աշխատանքային անվտանգության և սոցիալական պատասխանատվության լավագույն չափանիշներով։