Հոկտեմբերի 3-4-ը կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները, ոլորտի առաջատարները, միջազգային և տեղական փորձագետները, գիտական համայնքը համախմբվել էին մեկ հարկի տակ քննարկելու հանքարդյունաբերության ապագան և դրա զարգացման հնարավորությունները Հայաստանում։
Ֆորումը ևս մեկ անգամ հաստատեց հանքարդունաբերության ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի կայուն զարգացման համար։
Լիդիան Արմենիայի համար մեծ պատիվ էր, որպես գլխավոր հովանավորներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-ի հետ համատեղ, նպաստել ոլորտի ամենակարևոր միջոցառման կայացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց կարևոր մասնակցությունը ունեցան Ֆորումի կազմակերպման գործում:
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա, հովանավոր Ամերիաբանկին, գործընկերներ BDO Armenia, KPMG Armenia, Grant Thornton Armenia, Norgeo, Media Resources, Komatsu-ի պաշտոնական ներկայացուցիչ IKO Machinery Armenia, SPRING PR Company՝ որպես Ֆորումի կազմակերպիչ, և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ-ին։









