Տարիներ շարունակ Լիդիան Արմենիան եղել է երիտասարդների կողքին՝ նրանց ընձեռելով բացառիկ հնարավորություն աշխատելու միջազգային լավագույն մասնագետների հետ։ Այս միջավայրում նրանք ոչ միայն ձեռք են բերում նոր գիտելիքներ, այլև անմիջապես գործնականում հմտանում ու կայանում են որպես մրցունակ մասնագետներ։
Շարունակելով այս քաղաքականությունը՝ այսօր ևս Լիդիան Արմենիան նման հնարավորություն է ստեղծել երիտասարդ երկրաբանների համար։ Մեր թիմի նոր անդամներն իրենց առաջին մասնագիտական քայլերն են անում Ամուլսարում՝ Լիդիանի փորձառու և միջազգային ճանաչում ունեցող մասնագետների առաջնորդությամբ։
Հաջողություն մաղթենք տղաներին։
