Մայիսի 28-ին Ջերմուկում մեկնարկեց Ջերմուկի ականավոր քաղաքացի Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարը։
Կարևորելով կրթության, սպորտի և համայնքային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ Լիդիան Արմենիան իր գործընկերների՝ «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրի և Հայաստանի Շախմատի ակադեմիայի հետ միասին իր ներդրումն ունեցավ մրցաշարի կայացման գործում։
Լիդիան Արմենիան հաջողություն է մաղթում մրցաշարի բոլոր մասնակիցներին և վստահ է, որ այս հեղինակավոր միջոցառումը կշարունակի իր նշանակալի դերակատարությունը հայկական շախմատի զարգացման և Ջերմուկի միջազգային հեղինակության ամրապնդման գործում։
