Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Ամուլսարում հյուրընկալել էինք ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Երկրաբանություն» կրթական ծրագրի ուսանողներին:
Երկօրյա պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան Լիդիանի մասնագետների հետ այցելել Ամուլսարի տարբեր ենթակառուցվածքներ, ապագա բացահանքերի տարածք, Գորայքում գտնվող երկրաբանական լաբորատորիա: Նրանք մանրամասն ծանոթացան Ամուլսարի հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին և հնարավորություն ունեցան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
