Գնդեվազի դպրոցի ավագ դասարանների աշակերտները Ամուլսարում

Երեխաների հետաքրքրասիրությունը վարակիչ է:

Կեչուտի դպրոցի աշակերտների այցից հետո Ամուլսարի տարածք այցելելու ցանկություն հայտնեցին նաև Գնդեվազի դպրոցի ավագ դասարանների աշակերտները։

Ուրախ էինք երեխաներին և նրանց ուսուցչին հյուրընկալել Ամուլսարում, նրանց հետ քննարկել հանքարդյունաբերության, բնապահպանական կառավարման, աշխատանքային անվտանգության ու պատասխանատու հանքարդյունաբերության նկատմամբ Լիդիանի մոտեցման վերաբերյալ հարցեր և ներկայացնել տարածքում իրականացվող լայնածավալ աշխատանքները։

Նման նախաձեռնությունները վառ օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են կրթությունն ու բաց երկխոսությունը ոգեշնչել նոր սերնդին՝ կառուցելու կայուն և պատասխանատու ապագա։