Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների այցն Ամուլսար

Այցելություններն Ամուլսար շինարարության ակտիվ փուլում հաճախակիացել են: Սեպտեմբերի 28-ին Լիդիան Արմենիան՝ ի դեմս գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի, ով նաև հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների միության նախագահը, հյուրընկալեց միության անդամներին: Հյուրերին ներկայացվեցին Ամուլսարի ծրագրի մանրամասները, կիրառվող տեխնոլոգիաները, նոր չափանիշները: Քննարկվեցին նաև հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները: