Տնտեսական զարգացման այլընտրանքային ուղիները Ամուլսարի հարակից համայնքներում

Հայաստանի տարբեր մարզերից եւ Վրաստանից ավելի քան 100 ֆերմերային խմբեր եւ գյուղատնտեսներ մասնակցեցին մայրաքաղաքի Անգլիական այգում կազմակերպված բերքի ամենամյա փառատոնին: Այն ուղեկցվեց ավանդական համերգային ծրագրով՝ հայտնի երգիչների եւ երաժշտախմբերի մասնակցությամբ:

Ներկայացված էին տեղական արտադրության տարբեր ապրանքներ՝ ձիթապտուղ, հյութեր, չիր, մեղր, պանիր, օճառ, հուշանվերներ եւ այլն:

Փառատոնի շրջանակներում 3 ծրագրով ներկայացել էին նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության սոցիալական ծրագրերի հիման վրա ստեղծված ֆերմերային խմբերն ու գյուղատնտեսները:

Այս փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները եւ հնարավոր ներդրողները մեկտեղվում են, փորձի փոխանակում կատարում եւ համագործակցության եզրեր փնտրում:

«Լիդիան Արմենիա»-ն արդեն մի քանի տարի Ամուլսարի շրջակա Գնդեվազ, Սարավան, Գորայք, Ջերմուկ համայնքներում իրականացնում է գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր: Եվ ընկերության աշխատակիցները, եւ շահառու գյուղաբնակները համոզված են, որ ճիշտ կառավարման դեպքում հանքարդյունաբերական ծրագիրը կարող է արդյունավետ գործել գյուղատնտեսական ծրագրերի հետ միասին՝ ստեղծելով այլընտրանքային եկամտի աղբյուրներ:

Նշված համայնքներում «Լիդիան Արմենիա»-ի կողմից սոցիալական ծրագրերում ներդրվել է մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Փառատոնի մասնակիցները մրցանակներ ստացան  «Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կին ֆերմեր», «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում:

Ինչպես փառատոնի խորագիրն էր ազդարարում, միասին մենք կստեղծենք ավելի հզոր եւ գործունյա գյուղական համայնքներ՝ նպաստելով գյուղական արտադրության զարգացմանը: