Ապօրինություն իրականացնողների միակ ապավենը բռնությունն ու սադրանքներն են

Ամուլսարում ապօրինիություն իրականացնողները բռնության կոչեր են անում և հրահրում սադրանքներ, նրանց են միացել նաև Երևանից տարբեր շահագրգռվածություն ունեցող կասկածելի, այդ թվում` ծայրահեղական խմբեր, օրինակ Սասնա ծռերը:
 
Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող  խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալինքների և բռնության հրահրման։ Այսօր «Լիդիան Արմենիան» իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում  են, որ ապօրինություն իրականացնողները չեն ներկայացնում համայնքը, և այս խմբավորման միակ ապավենը մնացել է բռնությունն ու սադրանքները։
 
Կից տեսանյութում այս երկու տարվա ընթացքում անպատիժ ապօրինությամբ համայնքի հազարավոր բնակիչներին օրինական աշխատանքից և եկամուտի աղբյուրներից զրկած խմբակի անդամներից մեկը սպառնում է «արյունահեղությամբ» և «սպանությամբ»։ Նաև հրահրում է սադրանքների` կոչ անելով ներգրավել կանանց ու երեխաներին։ Երևանից ժամանած մեկ այլ խումբ ակնհայտ սադրանք է իրականացնում Ամուլսարի տարածքում՝ վնասելով «Լիդիանի» գույքը։