Մեր հաջողության հիմքում մեր թիմն է։ Մենք հպարտ ենք Հայաստանում ստեղծել արժանապատիվ աշխատանք՝ հնարավորություն տալով մեր թիմին զարգանալ և ձևավորել տարածաշրջանի հանքարդյունաբերության ապագան։
Ինչո՞ւ աշխատել Լիդիան Արմենիայում
Տեղական ազդեցություն
Մենք ներդրում ենք կատարում տեղական մասնագետների մեջ՝ ապահովելով երկարաժամկետ կարիերայի հնարավորություն` ի շահ անհատների, ընտանիքների և համայնքների։
Նորարարական մոտեցում
Մենք կիրառում ենք առաջատար տեխնոլոգիաները և ժամանակակից հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ ապահովելու արդյունավետություն և կայուն զարգացում։
Անվտանգ աշխատանքային միջավայր
Մենք երաշխավորում ենք ապահով, ներառական և արդար աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է վստահությամբ լավագույնս իրականացնել իր աշխատանքը։
Միջազգային փորձ
Մեր թիմն առաջնորդվում է միջազգային փորձով, ունի մենթորության և վերապատրաստման հնարավորություններ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի հանքարդյունաբերության ապագայի ձևավորմանը։
Ուսուցում և զարգացում
Մեզ համար կարևոր է հմտությունների և կարիերայի զարգացումը։ Գործնական ուսուցման ծրագրերից մինչև առաջնորդության զարգացում և տեխնիկական հմտությունների կատարելագործում։ Մեր թիմը ապահովված է անհրաժեշտ կարողություններով՝ ընկերության ներսում հաջողելու և առաջընթաց գրանցելու համար։
Միացի՛ր մեզ
Եթե դու ձգտում ես փոփոխության, ընդունում ես նորարարությունները և ցանկանում ես կառուցել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագա, ապա Լիդիան Արմենիան քո կարիերան զարգացնելու լավագույն վայրն է։ Բացահայտի՛ր առկա հնարավորությունները և դարձի՛ր այն թիմի մի մասը, որը ձևավորում է Հայաստանի հանքարդյունաբերության ապագան սերունդների համար։