2025թ․-ի վերջին այցն Ամուլսար կազմակերպել էինք Վայք և Սիսիան համայնքների ներկայացուցիչների համար։
Լիդիան Արմենիայում մենք կարևորում ենք համայնքների ներկայացուցիչների հետ այս ձևաչափով հանդիպումները` որպես բաց և թափանցիկ հարաբերությունների կարևոր նախապայման։ Մեզ համար կարևոր է, որ բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան անմիջապես տեղում ծանոթանալ Ծրագրի հետ, բարձրացնեն իրենց հուզող հարցերը, անձամբ տեսնեն ներդրվող բնապահպանական կառավարման համակարգերը։
Ուրախ ենք արձանագրել, որ ընդամենը վերջին 2,5 ամսվա ընթացքում Ամուլսարում հյուրընկալել ենք ընդհանուր առմամբ համայնքների տարբեր տարիքային խմբեր ու զբաղվածության ոլորտներ ներկայացնող 59 ներկայացուցչի։
2026թ․-ին նմանատիպ այցերը լինելու են շարունակական։
