Համայնքներից տարբեր խմբերի այցելություններն Ամուլսար արդեն դարձել են մեր աշխատանքային առօրյայի կարևոր մասը։ Այս անգամ մեր հյուրերն էին Ջերմուկ համայնքի ներկայացուցիչները։
Ինչպես միշտ նրանց համար էլ կազմակերպվել էր շրջայց Ամուլսարում, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ստացան ծանոթանալու ընթացող աշխատանքներին, ներդրված աշխատանքային անվտանգության և բնապահպանական կառավարման համակարգերին։
Մենք անկեղծորեն գնահատում ենք համայնքների բնակիչների հետաքրքրությունը և պատրաստակամությունը՝ ավելի լավ ճանաչելու Ամուլսարի ծրագիրը և մեզ համար կարևոր է նրանց հետ բաց և թափանցիկ հարաբերությունների ամրապնդումը։ Վստահ ենք, որ նմանատիպ այցերը կարևոր են նաև համայնքի բնակիչներին ապատեղեկատվությունից պաշտպանելու համար։
