Կեչուտի դպրոցի աշակերտներն՝ Ամուլսարում

Գործնական աշխատանքի շրջանակներում Ամուլսար էին այցելել Կեչուտի դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։

Այցի ընթացքում աշակերտները ընկերության մասնագետների հետ քննարկեցին ժամանակակից հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր, ծանոթացան Ամուլսարի ծրագրին, կիրառվող բնապահպանական կառավարման համակարգերին և աշխատանքային անվտանգության մշակույթին։

Երեխաները նաև այցելեցին հանքավայրի ենթակառուցվածքներ և հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ անմիջապես մասնագետներից։

Իսկ ամենակարևորը՝ երեխաներից շատերը հեռացան Ամուլսարից հետագայում որպես հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ վերադառնալու մտքով։

Լիդիան Արմենիան կարևորում է նմանատիպ հանդիպումները՝ որպես երիտասարդներին ոգևորելու, ժամանակակից պատասխանատու հանքարդյունաբերության հետ ծանոթացնելու և համայքնի հետ հարաբերությունները ամրապնդելու արդյունավետ միջոց։