Հարցազրույց «Լիդիան Արմենիայի» Սոցիալական բաժնի ղեկավար Լուսինե Հակոբյանի հետ:
Համաձայնագրով «Լիդիան Արմենիան» պարտավորվել է տարեկան 7-9 միլիոն դոլար հատկացնել համայնքների զարգացմանը։ Ինչպե՞ս է որոշվել այդ գումարի չափը, արդյո՞ք այն կախված է լինելու հանքավայրի արտադրական ծավալներից կամ եկամուտներից։
2026 օգոստոսի 31-ին Լիդիան Արմենիայի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ջերմուկ, Վայք ու Սիսիան խոշորացված համայնքների միջև կնքված Համայնքային զարգացման համաձայնագրով ստանձնած գումարի չափը տևական բանակցությունների և պայմանավորվածության արդյունք է և կախված է երկու հիմնական գործոններից․
Ամուլսարի ծրագրի փուլերից․ շինարարական փուլում ներդրումը տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար է։ Այդ փուլն ավարտվում է, երբ արտադրությունը 60 անընդմեջ օր գործում է հզորության առնվազն 85%-ով։
Ոսկու գնից․ շահագործման փուլում եռամսյակի գումարը 7 կամ 9 մլն ԱՄՆ դոլարի մեկ քառորդն է՝ կախված նախորդ եռամսյակում Լոնդոնի Թանկարժեք Մետաղների Շուկայի Ասոցիացիայի (LBMA) ոսկու միջին գնից։ Շեմը սահմանված է 3,550 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի համար․ գինը այս շեմից բարձրանալու դեպքում հանձնառությունը դառնում է 9 մլն ԱՄՆ դոլար։
Ըստ համաձայնագրի, Լիդիան Արմենիան իրավունք ունի նաև կրճատել կամ կասեցնել վճարումները մի քանի դեպքում։ Օրինակ, եթե հանքարդյունաբերական աշխատանքները տևական ժամանակով կրճատվեն կամ կասեցվեն, եթե ոսկու գինը կտրուկ և զգալիորեն նվազի, կամ եթե լիցենզիան կամ անհրաժեշտ թույլտվությունները չպահպանվեն։
